Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱՊՀ-ի շրջանակներում ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: Որոշմանը կողմ են քվեարկել 260 խորհրդարանականներ` անհրաժեշտ առնվազն 226 ձայների դեպքում:
Ինչպես հայտնում է «utro.ru»-ն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախորդ շաբաթ խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել ԱՊՀ-ի շրջանակներում ԱԱԳ-ի համաձայնագիրը: Համաձայնագրի տեքստը պատրաստ է եղել մեկ տարի առաջ, սակայն այն հաջողվել է ստորագրել միայն նախորդ տարվա հոկտեմբերին: Փաստաթուղթն ստորագրած 9 երկրներից Ուկրաինան երրորդ երկիրն է, որ այն վավերացրել է: Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Ռուսաստանը եւ Բելառուսը:



























