Վերջին 10 տարիներին Ուկրաինան ռազմական տեխնիկայի առեւտրի ոլորտում Ադրբեջանի հիմնական գործընկերներից է: 2001-2011 թթ. պաշտոնական Կիեւը Ադրբեջան է ներկրել ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ հրթիռային համակարգեր, օդային տեխնիկա եւ թեթեւ նետաձգային զենքեր, հայտնում է ԱՊԱ-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի ցանկին:
Ուկրաինան այդ ընթացքում Ադրբեջանին է վաճառել 28 օդանավեր (12 Լ-39, 16 ՄԻԳ-29), ռազմական 12 Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաեւ 48 տանկեր Տ-72, ռազմական 2 ԲՄՊ-1մեքենաներ, ականապատ 157 մեքենաներ (150 ԲՏՌ-70, 3 ԲՏՌ-ԶՈՒ, 4 ԲՏՍ-5Բ) եւ այլ զենք-զինամթերք:
Ուկրաինան դրանից բացի Ադրբեջանում իրականացրել է տարբեր տեսակի հրթիռային համակարգերի վաճառք: Նրանց շարքում են հրթիռային «Տոչկա-ՈՒ» 3 համակարգերը, Ռ-27 մակնիշի 64 հրթիռներ, 18 «Ստրելա» 9Մ36-1 հրթիռներ, 10 «Ստրելա» 9Պ58Մ համակարգեր, 6 հակատանկային կառավավող հրթիռային համալիրներ:




























