Կազանի իրավապաշտպանները Նիժնեկամսկի թիվ 1 ուղղիչ-բժշկական հաստատությունում հայտնաբերել են «Հանգստացնող», «Հեմորոյի դեմ», «Ուղեգիր դեպի Լուսին եւ Սոչի», «Դատախազ» եւ «Անալգին» գրառումներով: Նրանք դիմել են դատախազություն` խնդրելով ստուգել փաստերը:

Իրավապաշտպանների խոսքով, հաստատության ղեկավարությունը չի կարողացել ողջամիտ կերպով բացատրել մահակների ծագումն ու նշանակությունը: Չի բացառվում, որ այդ առարկաներն օգտագործվում են աշխատակիցների կողմից դատապարտյալների նկատմամբ ուժ կիրառելու համար: