Profiles in History աճուրդի տունը կոլեկցիոներներին է ներկայացրել «Աստղային պատերազմների» հետ առնչվող իրեր: Այսպես Չուբակկայի դիմակը, որ օգտագործվել է շարքի առաջին ֆիլմերի ժամանակ, վաճառվել է 172 հազար դոլարով:
Այլմոլորակայինի գլխի հետ վաճառվել են նաեւ լուսանկարներ դերասան Պիտեր Մեյհյուի եւ դիմահարդար Ստյուարտ Ֆրիբորնի ինքնագրերով, հաղորդում է Heat Vision-ը:
Շարքի առաջին ֆիլմը, որ հայտնի է «Աստղային պատերազմներ, դրվագ 4-Նոր հույս» անվանումով, թողարկվել է 1977թ.: 5-րդ դրվագը թողարկվել է 1980թ., 6-րդը` 1983-ին: Առաջինից երրորդ դրվագները թողարկվել են 1999-2005 թվականներին:




























