Հուլիսի 28-ին, ժամը 20.55-ին, մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ ժամը 20-ի սահմաններում մի անծանոթ կին իր բնակարանի մուտքի մոտ իրենից մի բաժակ ջուր է խնդրել, եւ մինչ ինքը կկատարեր խնդրանքը՝ անծանոթուհին ննջասենյակի գրասեղանից գողացել է դրամապանակը՝ գումարով եւ բանալիներով, բացի այդ՝ կինը փորձել է գողանալ նաեւ գրասեղանին դրված բջջային հեռախոսը, սակայն տեսնելով իրեն՝ հեռախոսը հանձնել է եւ հեռացել` տանելով դրամապանակը:

Նույն օրը, ժամը 23.55-ին, գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 59-ամյա Մանիկ Մ.-ին:

Կատարվում է նախաքննություն: