Լեհաստանի երկաթուղային վթարի զոհերի թիվն աճել: Վիրավոր կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Մյուս տուժածը գտնվում է ծանր վիճակում, հայտնում է «utro.ru» -ն`վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ըստ BBC-ի` միկրոավտոբուսում գտնվող 10 ուղեւորներն Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:
Վթաի հետեւանքով զոհվել են 6 կին եւ երկու տղամարդ: Եւս երկու կանանց տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, խոշոր վթար է տեղի ունեցել լեհական Լոձ քաղաքի մերձակայքում. բախվել են գնացքն ու միկրոավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել երկաթգծերը հատելիս: Զոհվածները եւ տուժածները միկրոավտոբուսի ուղեւորներն են: Միկրոավտոբուսը վթարի հետեւանքով գրեթե ամբողջովին ջախջախվել է: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ դեռեւս հնարավոր չէ նրա մակնիշը որոշել:


























