Ռուսական գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը» լրացուցիչ միջոցներ կձեռնարկի  Ադրբեջանից, Ուզբեկստանից եւ Տաջիկստանից  ձեռքի պայուսակով բուսական ապրանքներ տեղափոխելու դեմ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Չնայած ապրիլի 16-ին կիրառած ժամանակավոր սահմանափակումներին` ձեռքի բեռով ներկրումները ոչ միայն չեն դադարում, այլեւ  աճում են: Գերատեսչությունն անհանգստացած է, որ շատ տեսակներ արտադրված են լինում վնասակար միջավայրում:

Ռուսական գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը դիմում է ուղարկել Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական ծառայություններ: