Նյույորքյան «Movie Star News» խանութի սեփականատեր Իրվան Քլոն աճուրդի կհանի Հոլիվուդի աստղերի ավելի քան 3 մլն նեգատիվներ եւ լուսանկարներ, որոնք նա հավաքել է ողջ կյանքի ընթացքում:
«Entertainment Collectibles» ընեկերության ներկայացուցիչը հայտնել է, որ դրա համար յոթանիշ գումար է վճարվել: Փորձագետների կարծիքով` հավաքածուի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 150 մլն դոլար, գրում է «The Wall Street Journal»-ը:
Հավաքածուն ներառում է 3,5 հազ. օրիգինալ լուսանկարներ, որոնցում պատկերված են Ֆրենկ Սինատրան, Մարլոն Բրանդոն, Գերի Կուպերը, Բեթ Դեւիսը եւ այլք:
Սակարկությունները կկազմակերպվեն ամերիկյան «Guernsey`s» տան կողմից եւ կանցկացվեն մի քանի փուլով: Առաջին լոտերը գնորդներին կներկայցվեն հաջորդ տարի:




























