Փարիզում կայացել է Ադրբեջանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Լորան Ֆաբիուսի հանդիպումը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը հայտարարել է, թե հանդիպմանը նախարարները քննարկել են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:




























