Մահացու ելքով հերթական միջադեպն է գրանցվել ադրբեջանական բանակում: Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող, 20-ամյա Օրհան Ղահրաման օղլի Աբբասովը, որ զորակոչվել էր Գեդեբեյի զինկոմիսարիատից, զոհվել է ծառայակցի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը: Տարվում է հետաքննություն:
Նշենք, որ տարվա սկզբից Ադրբեջանի զինված ուժերն ընդունել են 53 զինծառայողների մահվան փաստը, եւս 59 զինվոր վիրավորվել է:



























