Երիտասարդ բրիտանուհին ձերբակալվել է ցինիկ խաբեության համար. նա հիվանդ ձեւանալով համացանցի միջոցով գումարներ է հավաքել: Աղջիկը պնդել է,  որ հարսանիքն իր համար վերջին ուրախությունն է լինելու մինչեւ արգանդի քաղցկեղի բուժման կուրսի ընդունումը: Իրականում մահացու հիվանդությունը մտացածին է եղել:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 22-ամյա Դանիել Հովարդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի խաբեության համար: Նա ստիպված կլինի փոխհատուցել բարեգործներին: Բացի այդ, նրան նաեւ ազատազրկում է  սպառնում:

2012թ. ապրիլին Դանիել Ուոթսոնը ամուսնացել է, ընդ որում` հարսանքի ողջ ծախսերը հոգացել են բարեգործական միջոցների հաշվին: Սոցիալական Facebook եւ Twitter ցանցերի միջոցով «մահացու հիվանդ» աղջկա հաշվին փոխանցվել է մոտ 10 հազ. ֆունտ ստեռլինգ:

Հարսանիքից անմիջապես հետո աղջիկը հայտարարել է, թե իր հետ իսկական հրաշք է տեղի ունեցել եւ ինքը հղիացել է` չնայած քիմիաթերապիային: Մեկենասները չեն հավատացել եւ դիմել են ոստիկանություն: