Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կոտրել է ոտքը, երբ սահում էր սկուտերով իտալական Կապրի կղզում: Ներկայումս նա վերականգնողական կուրս է անցնում Հռոմի հիվանդանոցում:
Ֆիյոնը Կապրի էր ժամանել անցած շաբաթ: Նա հանգստյան օրերն անցկացրել է Ferrari ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լուկա Կորդերո դի Մոնտեձեմոլոյի հետ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ի երեկոյան: Սկուտերի անիվները փչացել են, եւ նախկին վարչապետը կորցրել է կառավարումը: Մոտոռոլլերն ընկել է Ֆիյոնի ոտքին:
Առաջիկայում նա վերադառնալու է Ֆրանսիա:


























