Գյումրի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն կառաջադրի Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Այս մասին այսօր` հուլիսի 30-ին հրավիրված ասուլիսին ասել է ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը:

Հարկ է նկատել, որ 2005 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում Հովսեփ Սիմոնյանը առաջադրել էր իր թեկնածությունը, որպես քաղաքապետ, սակայն ինքնաբացարկ էր հայտնել: