Աշնանը էկրաններ դուրս կգա «Մթնշաղի» վերջին մասը` Ռոբերտ Փաթինսոնի եւ Քրիսթեն Ստյուրատի մասնակցությամբ, սակայն դերասանները չեն ցանկանում անգամ մտածել պրեմիերայի մասին, քանի որ պետք է հանդիպեն Քրիսթենի դավաճանության հետ կապված շարունակվող սկանդալներից հետո:

Ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ Քրիսթենի դավաճանության խոստովանությունից հետո` Ռոբերտը հեռացել էր նրանից:

Հիմա նոր հանգամանքեր են ի հայտ եկել. պարզվում է, դերասանը պատրաստվում էր առաջարկություն անել սիրելիին, սակայն հիմա չի ցանկանում անգամ խոսել  նրա հետ: Ռոբերտը խոստովանել է, որ իրեն կրկնակի դավաճանված է զգում, քանի որ Ռուպերտի հետ ընկերական հարաբերություններ ունի:

Շատերը, սակայն այս դավաճանության պատմությունը լավ կազմակերպված PR են համարում, որը դրականորեն կարող է անդրադառնալ «Մթնշաղի» վարձույթի վրա: