Սիրիական հայրենիքին վիճակված տագնապի շրջագծում Սիրիահայ կազմակերպություններն ու բարեսիրական միությունները հայ համայնքապետերի , գլխավորությամբ, ձեւավորել են «Սիրիահայության Շտապ Օգնության Մարմինը»։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Սիրիայի հայկական կարեւորագույն կենտրոններից յուրաքանչյուրը, միասնակամության սկզբունքով առաջնորդված եւ տեղական պայմաններին ու կացության համապատասխան աշխատանք է ձեւակերպում։

Հալեպահայության Շտապ Օգնության Մարմնի աշխատանքի շրջագիծը պետք է ընդգրկի շտապ օգնության, օժանդակության եւ ապահովական մարզերը։

Հալեպահայության բոլոր բաղադրիչների ճիգերի եւ հնարավորությունների մեկտեղումով, հուսադրված ենք միասնաբար դիմագրավել մեր համայնքի հավաքական կյանքի հավանական դժվարությունները։

Այս առթիվ կյանքի է կոչվել Հալեպահայության Շտապ Օգնության Մարմնի Գործադիր Հանձնախումբը, որը պետք է կատարի անհրաժեշտ գործնական տնօրինումները։

Հ.Շ.Օ.Մարմինը պատասխանատվություն ունի հանուն մեր ժողովրդի հանրային պաշտոնական հայտարարություն կատարել ու հաղորդագրություններ հրապարակել։

Հալեպահայության հասկացողության, անվերապահ զորակցության ու գործակցության վստահելով, դիմում ենք Ամենակալի պաշտպանությանն ու հովանավորությանը, որպեսզի իր խաղաղությունը հաստատի Սիրիական հայրենիքի մեջ»։