Հարավկորեական մեքենաշինական «Hyundai Motor Co.» ընկերությունը հյուսիսամերիկյան շուկայից ավելի քան 220 հազ. «Santa Fe» եւ «Sonata» մեդելների մեքենա է ետ կանչում` անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով:
Ինչպես փոխանցում է Associated Press-ը, 200 հազ. «Santa Fe»-երի վերաբերյալ արտադրողը նման որոշում է կայացրել, երբ բողոքներ է ստացել մեքենաների ուղեւորներից, որոնք նշել են, որ բարձիկները ժամանակին չեն բացվել: Խնդիրը կապված է համպատասխան սենսորների զգայունության հետ, որոնք 60 կգ-ից պակաս քաշ ունեցող ուղեւորների դեպքում վատ են գործում:
Ինչ վերաբերում է 22,5 հազ. «Hyundai Sonata» մեքենաներին, ապա այս դեպքում հակառակն է. 2012 թ. մեքենաներում անվատանգության բարձիկներն սկսում են աշխատել առանց որեւէ պատճառի: Արտադրողն այդպիսի 16 բողոք է ստացել:




























