Մերձմոսկովյան Խիմկիում անցկացվող սեմինարի ժամանակ գրեթե երկու տասնյակ մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24 –ին «Ֆաբերլիք. մարդկության զարգացման դպրոց» սեմինարի ժամանակ, որի ընթացքում մասնակիցներին առաջարկել են ոգու ուժը փորձելու համար քայլել տաք ածուխների վրայով:
Կանանց խոսքով` ածուխներն այնքան էլ տաք չէին, եւ փորձարկումից հետո շատերը անգամ «անսովոր թեթեւություն» են զգացել: Սական էյֆորիային շուտով փոխարինել է իրական ախտորոշումը` «ոտնաթեթերի 1 - 2-րդ աստիճանի այրվածք»:
Երեսուն մասնակիցներից տասնութին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ եղել:


























