Զելենոգորսկի շրջանում այսօր երեք փոքրիկ երեխա է ընկել գնացքի տակ: Մեքենավորը հասցրել է արգելակել, սակայն հսկայական շարժակազմը հարվածել է երեխաներին:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ին, Զելենոգորսկ- Պրիվետնինսկոյե կայարանների միջեւ ընկած հատվածում: Երկամյա երեք փոքրիկները` երկու տղա եւ մեկ աղջիկ, ովքեր մնացել են տատիկի խնամքին, դուրս են եկել եւ գնացել են զբոսնելու երկաթգծերի վրա:

Մեքենավարը երեխաներին հասցրել է մինչեւ «Պրիվետնինսկոյե» կայարան, որտեղ արդեն սպասել  է շտապօգնության մեքենան, որը երեխաներին հասցրել է Պետրեբուրգի №19 մանկական հիվանդանոց: Ներկայումս երեք երեխաների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: