Հուլիսի 31-ի գիշերն Ալթայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումները Ռիխթtերի սանդղակով հասել են 5,0 - 5,3 բալի, նրանք զգացվել են եղել հանրապետության տարբեր բնակավայրերում: Մոսկվայում ժամը 02.30-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակտաշ բնակավայրից 28 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի 50 կմ-անոց գոտում են հայտնվել Կոշ Ագաչսկովո, Ուլագանյան շրջանի բնակավայրերը` Ակտաշը, Կուրայը, Չագան Ուզունը, Բելտիերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զոհեր եւ ավերածություններ չկան: Հանրապետության բոլոր բնակավայրերի հետազոտման համար ուղարկվել են աշխատանքային խմբեր:



























