Սիրիայում զինված հարձակում է տեղի ունեցել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գեներալ Բաբաքար Գայի վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտնել է, որ զոհեր չկան:

Բան Կի-Մունը չի հստակեցրել, թե Սիրիայի որ մասում է կատարվել հարձակումը, սակայն ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների`առաքելությունն ուղեւորվելիս է եղել Հալեպ:

Հալեպում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Երկու կողմերն էլ հայտարարում են իրենց հաղթանակի մասին, իսկ նրանց հաղորդագրությունները ստուգելու հնարավորություն չկա, գրում է rbc-ն:

Ըստ սիրիական ընդդիմության` հուլիսի 30-ին իրենց հաջողվել է հաղթահարել Հալեպի շրջափակումը, գրավել սիրիական բանակի մի քանի տանկ:

Սիրիական պետական հեռուստատեսությունն այլ  լուր է տարածել` Բաշար Ասադի կողմնակիցներին հաջողվել է գրավել Հալեպի հարավարեւմտյան թաղամասը:

Ըստ The New York Times-ի`քիչ հավանական է, որ սիրիական ընդդիմությունը կարողնա կրակի տակ երկար ժամանակ պահել կառավարական զորքերի ավիացիան: 

Սիրիայի ԱԳՆ-ն նամակով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որում հորդորվում է կոչ անել զինված ահաբեկչական խմբավորումներին դադարեցնել հարձակումները: