Վրացի նախկին «օրենքով գող» Գիզո Սերգիան գազանաբար սպանել է իր նախկին կնոջը եւ փորձել է կախվել, հայտնում է «GHN»-ը:

Սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Ըստ մի վարկածի` Սերգիան կնոջը բռնացրել է  սիրեկանի հետ, ըստ մյուսների` հավատացել է լուրերին: Սպանության պահին Գիզոն թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Մորթից հետո նա հանձնվել է ոստիկանությանը, հաղորդում է «Փրայմ Քրայմ» կայքը:

Աբխազական Վարչե գյուղում ծնված Գիզո Սերգիան գող է թագադրվել Կակո Կոխիայի, Խութու Կալիչավայի, Չուկիայի, Տոիտու Գերգեդավայի եւ Անտիմոզայի կողմից`  80-ականների կեսերին: Իր ապագա կնոջը` Նատո Շոնիային, Գիզոն փախցրել էր:

Բանտախցում Սերգիան փորձել է կախվել, սակայն բանտապահները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը: