ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայափ Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը, նաեւ այն, թե ինչպես կարելի է իշխանությունից հեռացնել նախագահ Բաշար Ասադին:

«Երկու առաջնորդներն էլ մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության, այդ թվում` Հալեպի վրա անմիտ հարձակումների վերաբերյալ», - հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Վերջին 3 օրերի ընթացքում սիրիական կառավարական բանակը Հալեպ քաղաքը զինված գրոհայիններից ազատելու աշխատանքներ է իրականացնում:

Ավօլի վաղ հուլիսի 30-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մեծացրել է սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության ծավալը:

Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ն ապստամբներին զենք չի մատակարարում: Ըստ նրա` խոսքը կապի միջոցների, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ իրերի մասին է:

Պաշտոնական Դամասկոսը հայտնում է, որ կառավարական բանակը բախվում է լավ զինված իսլամիստ-գորհայիններին, որոնց օգնություն են ցուցաբերում արտասահմանից: