ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման նոր օրինագիծ են համաձայնեցրել: Փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում կհամաձայնեցվի  մինչեւ օգոստոսի 6-ը` նախքան խորհրդարանի արձակուրդ մեկնելը:

Պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է պատիժների խստացում իրանական նավթի գնման դեպքում, որից ստացված միջոցները Թեհրանն օգտագործում է միջուկային զենքի ստեղծման համար, հայտնում է «lenta.ru»-ն`վկայակոչելով Reuters-ին:

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել էր 2012 թվականի սկզբին: Նման որոշում էր ընդունել նաեւ ԵՄ-ն` հուլիսի 1-ից դադարեցնելով իրանական նավթի գնումը: Հունիսին միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի արդյունահանման ծավալը հասել է վերջին 20 տարիների նվազագույնին: