Ուգանդայի առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է Քիբալե շրջանում էբոլա համաճարակի բռնկման մասին:
Այս տարվա հուլիսի սկզբից Ուգանդայում հիվանդացության 20 դեպք է գրանցվել, 14-ը` մահացու ելքով: 14 դեպքերից 9-ը մեկ ընտանիքում է եղել:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Քիբալեի առողջապահական ծառայության ներկայացուցիչը, հիմնական խնդիրը բուժաշխատողների փախուստը կանխելն է, որոնք հեշտությամբ կարող են վարակվել: Տեղի բնակիչներն սկսել են լքել տները:
Առողջապահության նախարարությունը կոչ է արել անվտանգության խստացված միջոցառումներ կիրառել, հիվանդության ախտանշանների դեպքում անմիջապես բժշկի դիմել:
Էբոլա վարակն առաջին անգամ Սուդանի արեւմտյան Զայիրա նահանգում է ի հայտ եկել (Այժմ` Կոնգոյի Հանրապետություն)`1976թ.: Գիտնականների կարծիքով դրանով կարելի է վարակվել կենդանիներից, օրինակ` կապիկից, այնուհետեւ այն արագ մարդուց մարդու է փոխանցվում:
Հայտնաբերման պահից ի վեր հիվանդացվության 1850 сդեպք է գրանցվել, 1200-ը` մահացու ելքով:




























