«Հոբբիթ» ֆիլմը եռագրություն կդառնա, Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Փիթեր Ջոնսոնը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Թոլքիենի եռագրության առաջին գիրքը երկգրություն կլինի:

«Հոբբիթ. անսպասելի ճանապարհորդություն» անվանմամբ առաջին ֆիլմը էկրաններին կհայտնվի 2012թ. դեկտեմբերին:  Երկրորդ` «Հոբբիթ. այնտեղ եւ հետդարձ» ֆիլմի պրեմիերան  նախատեսված է 2013թ. դեկտեմբերին: Երրորդ մասի թողարկման ժամկետի եւ անվանման մասին տեղեկություններ չկան, գրում է lenta.ru-ն:

«Հոբբիթի» նկարահանումները Նոր Զելանդիայում անցկացվել են 2011թ. մարտից մինչեւ 2012թ. հուլիս: Գլխավոր հերոսի` Բիլբոյի դերակատարը Մարտին Ֆրիմանն է: Գենդալֆի դերը, ինչպես եւ «Մատանիների տիրակալում», կատարում է Իեն ՄըքՔելենը: Նկարահանվել են նաեւ Քեյթ Բլանշետը, Օռլանդո Բլումը, Հյուգո Ուիվինգը, Էլայջա Վուդը, Քրիսթոֆեր Լին, Սթիվեն Ֆրայը, Էնդի Սերքիսը, Իեն Հոլմը եւ այլք: