Այն, ինչ այսօր կատարվում է Սիրայում, համաշխարհային քաղաքականության ամենկարեւոր իրադարձություններից է:Այս մասին այսօր` հուլիսի 31-ին հրավիրված ասուլիսում ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը խոսելով «Սիրիական հարցի եւ սիրիահայության կացության» թեմայով:
Նրա խոսքով, Սիրիայում կատարվող ամենկարեւոր իրադարձությունը վերջին օրերին Հալեպի համար ճակատամարտն է: Արաբագետն ընդգծեց, որ Հալեպը ամենակարեւոր տնտեսական կենտրոնն է, հետեւաբար Հալեպը ավելի մեծ ուշադրության էր արժանանում կառավարության կողմից: Սակայն վերջին օրերին, ըստ Մանուկյանի, ընդդիմության մոտ տեղի ունեցած որոշակի մարտավարությունից հետո պարզ է դառնում, որ Սիրիայի հարցը ցանկանում են շատ շուտ հանգուցալուծման հասցնել:
Մանուկյանը նաեւ նշեց, թե մոտավորապես 10 հազար ընդդիմադիր գրոհայիններ են կենտրոնացել Հալեպում` միաժամանակ հույս հայտնելով, որ կառավարական ուժերը Հալեպը շատ շուտ կմաքրեն:



























