Պաղեստինցիները ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին ռասիզմի մեջ են մեղադրել, քանի որ Երուսաղեմ այցի ընթացքում Ռոմնին հայտարարել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի Ինքնավարության հարաբերությունների խզումը պայմանավորվածէ նրանց միջեւ առկա մշակութային տարբերությամբ:

«Պաղեստինի ազատագրման կազմակերպության» ներկայացուցիչ Հ. Աբու Էյդը հայտարարել է, որ «այդ արտահայտությունը ոչ միայն ռասիստական է, այլեւ ցույց է տալիս Իսրայել պետության վերաբերյալ լիակատար անտեղյակություն», գրում է «Նեդվիժիմոստ Ռոսիին»:

Երուսաղեմի մասին Ռոմնիի հայտարարությունը եւս պաղեստինցիներին դժկամություն է պատճառել: Հիշեցնենք, Ռոմնին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է անվանել, այնինչ պաղեստինցիները եւս դրա նկատմամբ հավակնություններ ունեն:

Իսրայել այցից հետո Ռոմնին կայցելի Լեհաստան, կհանդիպի Լեհ Վալենսայի հետ: