Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել եւ կամավոր ներկայացել ոստիկանություն 28-ամյա Վահագն  Մխեյանը, որը 2009թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 36-ամյա Արման  Մարտիրոսյանը, որը ՌԴ Կարաչաեւո-Չերկեսիայի Հանրապետության Չերկեսկ քաղաքի իրավապահների կողմից  2010 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր  խարդախության  մեղադրանքով:

Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Արարատ քաղաքի զբոսայգուց  բերման են ենթարկել 38-ամյաՄիշա Գաբրիելյանին, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: