Եգիպտոսում Ֆեթվա է հրապարակվել, որը տաքսիստներին արգելում է տեղափոխել ղպտի հոգեւորականներին: Ֆեթվայի հեղինակն է սալաֆիթների շարժման ներկայացուցիչ, Salafi Call-ի փոխնախագահ, ալեքսանդրիացի շեյխ Յասեր ալ Բուրհամին:
Հոգեւորականներին սպասարկելը փաստաթղթում հավասարեցվել է բարում ալկոհոլ օգտագործելուն, ընդ որում` վերջինը ավելի մեղմ հանցանք է:
Իհարկե, համեմատության հեղինակն անձամբ Բուրհամին չէ, այլ այն փոխառել է հին ժամանակների իսլամական ասացվածքներից, որում նշվում է, որ եկեղեցու շենքը ավելի վատ է, քան բարերը եւ հասարակական տները: Եկեղեցին խորհրդանշում է անհավատարմություն, բարերն ու բարդելները` անբարոյականություն»:
Սույն տրամաբանության համաձայն`հոգեւորականներին տեղափոխող մահմեդականը մասնակից է քրիստոնեության քարոզմանը եւ իրական իսլամի մերժմանը, այդ պատճառով ահավոր ծանր հանցանք է գործում:




























