Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ,  հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 40-ամյա Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավված է, Արմեն Վ.-ն ձերբակալված է: