Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երեւանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տանտերը՝ 39-ամյա Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի 83 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ եւ 1 թուր:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:


























