Իրանում ձերբակալվել է ճանաչված իրավապաշտպան, Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադիի քույրը՝ Նուշին Էբադին: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, արեւմտյան լրատվամիջոցներին հայտնել է Շիրին Էբադին:

Իրավապաշտպանի խոսքով, իրեն անհայտ են քրոջ ձերբակալության պատճառները, քանի որ նա ընդդիմադիր գործունեությամբ չի զբաղվել եւ չի մասնակցել հակակառավարական ելույթներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Էբադին հայտարարել է, որ իրանական իշխանությունները առգրավել են իր մեդալն ու Նոբելյան մրցանակի հավաստագիրը, ինչը հարուցել է միջազգային հանրության վրդովմունքը:

Այն ժամանակ նա հայտնել էր բազմաթիվ հետապնդումների մասին, որ ենթարկվել են նրա մտերիմներն ու ազգականները՝ Իրանի իշխանությունների կողմից: