Հուլիսի 30-ին, ժամը 02.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու գերեզմանատան մոտ բախվել է գերեզմանաքարերին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 30-ին, ժամը 05.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրին, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ մոտոցիկլետը բախվել է նույն վայրում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 30-ին, ժամը 20.30-ին, Արտաշատի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21101-110» եւ «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21101-110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:


























