Սիրայում գտնվել է կոմպրոմիսային ֆիգուր, ով կփոխարինի Բաշար Ասադին իշխանության ղեկին` դա նախկին ՊՆ նախարարի որդին է` Մանֆ Տլասը: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը խոսելով «Սիրիական հարցի եւ սիրիահայության կացության» թեմայով:
Բանախոսի խոսքով, նա Բաշարի մանկության ընկերն է եւ շատ ամուր կապերով են միմյանց կապված: Միաժամանակ արաբագետը նկատեց, որ թվում է, թե կոնսենսուս կա այս անձի շուրջ, բայց շատ հեշտ է ասել` դժվար իրականացնել, այն պարզ պատճառով, որ շատ մարդիկ են խառնված այս գործի մեջ:
Սիրիայում կատարվող իրադարձությունների ֆոնին Մանուկյանն առանձնացրեց նաեւ քրդական հարցը, քանի որ տասնյակ միլիոնների հասնող քրդական ժողովուրդը չունի պետականություն եւ ինչ-որ մի տեղ պետք է իրականացնի: Վերջինս անդրադարձավ նաեւ սույն խնդրի շուրջ արտաքին ճնշմանը: «Որովհետեւ Սիրիայում ներքին հակամարտության խնդիր չէ:Այդ դեպքում մեկ շաբաթում այդ հարցը կլուծվեր: Ծոցի միապետությունները համբերությունը կորցնում են եւ կարող են խնդրել իրենց գլխավոր դաշնակից` Միացյալ նահանգներին, այլեւս չհետեւել գոնե ձեւական միջազգային իրավունքի նորմերին: Սակայն Ռուսաստանը լի է վճռականությամբ պաշտպանել Սիրիային: Պետք է նաեւ փաստենք, որ սիրացիների միակ հույսը մնացել են ռուսները: Իրանը ինքն էլ է շատ վատ վիճակում: Չինաստանը, երբեք մենակ դուրս չի գա ԱՄՆ-ի եւ, այլ գերտերությունների դեմ: Ավելին, եթե ռուսները մի փոքր հնարավորություն տան կասկածել իրենց վճռականության մեջ, ապա Սիրիայում արտաքին ներխուժում կլինի»,- նշեց արաբագետը: Բայցեւայնպես, շեշտեց, որ Սիրիան շարունակում է դիմադրել եւ , եթե նրանք հաջողեն, կնշանակի , որ բանալին գտնվել է:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























