Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սիրիան բարդ հասարակաքաղաքական իրավիճակում գտնվող երկրների ցանկից տեղափոխել է արտակարգ դրության կամ զինված հակամարտության մեջ գտնվող երկրների ցուցակ:

Հուլիսի 26-ին արտասահմանում աշխատող ռուս դիվանագետների համար նախատեսված համապատասխան սահմանումը հուլիսի 30-ին տեղակայվել է նորմատիվ եւ վարչական ակտերի բանկում, գրում է  «Վզգլյադը»:

ՄԱԿ-ի դիտորդների ղեկավար Բաբաքար Գայան, հուլիսի 30-ին այցելելով սիրիական Հոմս, հայտնել է այդ քաղաքում ուժեղ գնդակոծման մասին եւ խոստովանել, որ արաբական հանրապետությունում բռնությունը գործադրում են ոչ միայն կառավարական, այլեւ ընդդիմադիր ուժերը: