Թուրքիայի արտգորնախարար Ահմեդ Դավութօղլուն կհեռացվի իր պաշտոնից։ CNNTurk հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Ժողովրդա-Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը։
Նրա խոսքերով նման որոշման պատճառ է հանդիսացել Դավութօղլուի՝ սիրիական հարցում վարած անհաջող քաղաքականությունը։
«Թուրքիան իր հարեւանների հետ լավ հարաբերություններ է հաստատում։ Այս արտգործնախարարը անհապաղ կհեռացվի պաշտոնից, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը հիասթափեցրել է ոչ միայն կառավարող կուսակցությանը, այլ նաեւ ողջ Թուրքիային։ Այժմ այդ պաշտոնի համար քննարկվում է Նամիկա Կորխանի թեկնածությունը, ով Թուրքիայում ազդեցիկ անձ է»,-նշել է Թեքինը։



























