Երեք զինված մարդ` Բեթմենի դիմակներով, հարձակում են կատարել մեքսիկական երկու կինոթատրոնները «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրման ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ի գիշերը` ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուա հյուսիսային նահանգի տարածքում:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց` նահանգի վարչական կենտրոնում: Երեք տղամարդիկ կողոպտել են Cinepolis ցանցի կինոթատրոններից մեկը:
Ավելի ուշ նրանք ներխուժել են նույն քաղաքի Cinemax կինոթատրոն, որտեղ լրջորեն վիրավորել են հաստատության մենեջերին: Նահանգի վարչակազմի ներկայացուցչի խոսքով, կողոպտիչներին հաջողվել է մոտ 18 հազար դոլար տանել:


























