Երաժիշտը Ստրադիվարիուսի ձեռքով պատրաստած 2,5 միլիոն դոլարանոց ջութակը հուլիսի 26-ին թողել էր գնացքում` իջնելով շվեյցարական Բեռն քաղաքի կայարանում: Մի քանի օր անց ջութակը բերել են գտնված իրերի բյուրո:
Ինչպես հայտնում է «argumenti.ru»-ն, երկաթուղու անձնակազմն սկսել է որոնումները, բայց ապարդյուն: Սակայն դիտորդական տեսախցիկները գրանցել էին ջութակով ուղեւորին: Ոստիկանությունը հայտարարել էր գործիքի կորչելու մասին:
Հուլիսի 29-ին ջութակը գտած մարդն այն բերել էր գտնված իրերի բյուրո:
Ինչպես հստակեցնում է LifeNews-ը, գործիքը տղամարդուն էր տվել նրա ծանոթը` ջութակի տերը, մի քանի օրով ելույթ ունենալու համար` չիմանալով, որ կարող է զրկվել անգին գործիքից:
Ամբողջ աշխարհում գոյություն ունի Ստրադիվարիուսի ձեռքի աշխատանքի ընդամենը 650 ջութակ: Յուրաքանչյուրի միջին արժեքը 2,5 միլիոն դոլար է: Ամենաթանկ ջութակը վաճառել են 2011 թվականի հունիսի 21-ի աճուրդին` 16 միլիոն դոլարով:
Սա հանրահայտ ջութակների կորստի առաջին դեպքը չէ: 2008 թվականին ամերիկյան երաժիշտը 4 միլիոն դոլարանոց ջութակը թողել էր Նյու Յորքի տաքսիում:




























