Հայաստանում 2009թ արված համաճարակաբանական հետազոտության տվյալներով կանանց մոտ չբերության հաճախությունը կազմում է 16, 8 տոկոս, տղամարդկանց մոտ՝ 11, 8 տոկոս: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Կարինե Առուստամյանը: Ըստ որում՝ տղամարդկանց մոտ առաջնային եւ երկրորդային չբերությունը հավասար է, իսկ կանանց մոտ՝ երկրորդային չբերությունը մի փոքր ավելին է:  Ի դեպ, առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 15 տոկոսը գերազանցող չբերությունը համարվում է սպառնալիք պետական անվտանգությունը: Ավելի նոր տվյալներ չեն կարող ներկայացնել, քանի որ նման հետազոտություններ անցկացնելը մեծ գումարներ է պահանջում, հետեւաբար՝ հաճախակի չի արվում:

Իսկ չբերության պատճառները տարբեր են, ամենատարածվածը համակցված պատճառներն են՝ անհայտ ծագման: Կանանց մոտ չբերության հիմնական պատճառը փողերի անանցանելիությունը, կպումներն են, էնդոկրին խանգարումները, բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ, իսկ տղամարդկանց մոտ չբերության պատճառներից են  բորբոքային հիվանդությունները, սեռավարակները, որակական եւ քանակական փոփոխություններով սպերմայի մեջ:

Կենտրոնի  տնօրեն Գեորգի Օկոեւը նշեց, որ արտամարմնային բեղմանովորւմը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մի փուլ է, որը միտված է բուժելու չբերությունը ընտանիքում: Նրա խոսքով՝  այն ունի բազմաթիվ տեսակներ, արտամարմնային բեղմնավորումը արվում է, եթե կա անպտղություն թե կանանց, թե տղամարդու կողմից Արտամարմնային բեղմնավորման առաջին փորձը արվել է դեռեւս անցյալ դարի սկզբին, երկար աշխատանքներից հետո անգլիացի երկու մասնագետ հաջողության հասան եւ 1978թ ծնվեց արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան՝  Լուիզա Բրաունը, ով արդեն ունի երեխա:  Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան ծնվել է 2004թ՝  միանգամից   եռյակ Մոր եւ մանկան կենտրոնի առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Գեւորգի Օկոեւը նշեց, որ արհետսական բեղմնավորումը, այդ թվում՝ արտամարմնայինը, տարեցտարի աճում է, օրինակ՝ նախորդ տարվա համեմատ նկատվում է տասը տոկոս աճ: Նրա փոխանցմամբ՝ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում արժե 1,2-1,7 միլիոն դրամ, եւ եթե ինչ-որ բան չի հաջողվում, ապա գումարը չի վերադաձվում, քանի որ թանկ դեղորայք եւ թանկ նյութեր են օգտագործվում: Գումարը կախված է նաեւ նրանից, թե ինչ բուժում են ստանալու զույգերը, ինչ որակի, քանակի դեղեր է ընդունելու, հիվանդի քաշից,, դրամի եւ դոլարի փոխարժեքից եւ այլն:

Օկոեւի խոսքով՝  Հայաստանում արտամարմնային բեղմնավորման 38-39 տոկոս ավարտվում է ծննդաբերությամբ,իսկ հղիության տոկոսը  շատ ավելի բարձր է:

Բժիշկները շեշտեցին, որ արտամարմնային բեղմնավորման ռիսկերից է չզարգացող հղիությունը, արտարգանդային հղիությունը, բազմապտուղ հղիությունը եւ այլն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի