Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահաման լուրջ խնդիրներ են առաջացել: Այդ մասին այսօր` հուլիսի 31-ին հայտարարեց «Ձկնաբույծների միավորում» հ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:

Նրա տեղեկացմամբ` հենց այդ պատճառով էլ հայկական շուկայում ձկնամթերքն էժանացել է: Ռուսաստանը հայկական ձկնամթերքի արտահանման հիմնական շուկան է, որտեղ այն հիմնականում մրցակցում է թուրքական եւ նորվեգական համեմատաբար էժան ձկնամթերքի հետ: Գնային անմրցունակության պատճառով էլ, ըստ Ա. Աթոյաի, հայկական ձկնամթերքի արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է: Հայկական ձկնամթերքի ոչ մեծ խմբաքանակներ ներկայում արտահանվում են Վրաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ:

Ըստ Ա. Աթոյանի` ձկնամթերքի էժանացումը որոշ տնտեսությունների համար սնանկացման վտանգ է ստեղծում: Նշենք, որ 234 ձկնաբուծական տնտեսությունների ջուրօգտագործման թույլտվություն է տրվել, սակայն, ըստ. Ա. Աթոյանի, փաստացի գործում են 180-ը: