ԱՄՆ Վիրջինի  նահանգի Ռիչմոնդ քաղաքում սեպտեմբերին կանցկացվի Հայկական խոհանոցի տոնակատարություն։ Այս մասին տեղեկացնում է  Richmond.com կայքը։

«Հայաստանը հպարտանում է նրանով, որ դարձել է քրիստոնեությունը պետականորեն ճանաչած առաջին երկիրը։ Այս կապակցությամբ տոնակատարությունը կանցկացվի հայկական եկեղեցում։ Այս միջոցառումը կկազմակերպվի հայկական Սբ Հակոբ եկեղեցում։ Միջոցառումը կազմակերպվում է 1950-ականներից։ Ի սկզբանե որոշվել էր, որ այն առիթ կհանդիսանա, որպեսզի տեղի հայ համայնքը տարվա մեջ մեկ անգամ առիթ ունենա միասին հավաքվելու, սակայն այժմ այս 4-օրյա տոնակատարությունը իր շուրջն է հավաքում ավելի քան 7 հազար մարդու, որոնց մեծ մասը ազգությամբ հայեր չեն։ Տոնախմբության շրջանակում հյուրերը կծանոթանան հայկական ազգային խոհանոցին, եւ համտեսել հայկական ուտեստները»,- գրել է կայքը։