ՀԱՊԿ-ը չի միջամտի Տաջիկստանի իրադրությանը: Այդ մասին  հուլիսի 31-ին լրագրողներին  հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն տեսակետ է հայտնել, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի տաջիկական Գորնո-Բադախշանի իրադրությանը:

«Ինչ վերաբերում է այնտեղ կատարվող իրադարձություններին, ապա դա ամբողջովին վերաբերում է Տաջիկստանի ներքին կյանքին եւ խմբակային ուժերի միջամտություն չի պահանջում», - ասել է նա:

Ըստ նրա` «Տաջիկստանի ուժային կառույցները Գորնո-Բադախշանի խնդիրները կարող են ինքնուրույն լուծել»: