Թաթարստանում ոստիկանությունը փնտրում է մոլագարի, որի գործողությունների արդյունքում 10-28 տարեկան 65 աղջիկներ սեռական բռնության զոհ են դարձել: Տղամարդը գործում է 2003թ.-ից: Հայտնի է, որ նա Կազանի նախկինում դատված բնակիչ Եվգենի Շուտովն է:

Հանցանքը կատարելիս Շուտովն կիրառել է նույն մեթոդը: Նա զոհի հետ վերելակ է նստել, տարբեր հարցեր տվել, իսկ հետո  սպանության սպառնալիքով` աղջկան հանել է  վերելակից եւ սեռական ոտնձգություններ կատարել:

Որոշ դեպքերում մոլագարը ներխուժել է բնակարաններ` ներկայանալով ներքեւի հարեւան, որի բնակարանը ջուր է լցվում, գրում է «vesti.ru»-ն:

Աղջիկներից ոմանք  երկու անգամ են հարձակման ենթարկվել, մի դեպքում էլ նա բռնաբարել է բնակարանում գտնվող երկու աջկա:

Տվյալ պահին քննությունը հաստատել է  Շուտովի մասնակցությունը  7 հարձակումների: Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Ներկայումս կասկածյալին հաջողվել է թաքնվել: