Մոսկվայի շրջանի Կորոլյով քաղաքում հայտնաբերվել է  ստվերային արտադրամաս, որտեղ Տաջիկստանից ապօրինի 5  ներգաղթյալներ հայտնի ապրանքատեսակների կեղծ վիսկի եւ օղի էինն արտադրում Մոսկվայի խանութների համար:

Ինչպես հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում, պահեստներից բռնագրավվել է 40 հազար շիշ պատրաստի ապրանք, 5 տ սպիրտ պարունակող ընպելիք եւ 8 հազար կեղծ դաշնային հատուկ ապրանքատեսակներ:

Ներգաղթյալները շուրջօրյա հակահիգիենիկ պայմաններում շշալցրել են «օղին» եւ «վիսկին»: Մեկ օրում նրանք կարող էին լցնել մինչեւ 300 շիշ կեղծ ալկոհոլ: