Մեծ Բրիտանիայի Հարթլփուլ քաղաքում վիճակախաղին մասնակցող ութամյա երեխան հնարավորություն է ստացել ինքնուրույն պայթեցնել արտադրական ձեռնարկությունը: Դա ութամյյա դպրոցական Ջեյմի Բրաունի մրցանակն  էր:

Վիճակախաղի կանոններով` յուրաքանչյուր ցանկացող, որը 1,5 դոլարով վիճակախաղի տոմս է գնել, ավտոմատ հաշվառվում է ազարտային խաղի մասնակիցների շարքում եւ իրավունք է ստանում պայթեցնել շահագործման ժամկետն ավարտած բրիտանական գործարանը:

8-ամյա Ջեյմին դիմել է պապիկին` խնդրելով իրեն տոմս գնել եւ մասնակցել այդ միջոցառմանը, հայտնում է LifeNews-ը:

Ըստ անվտանգության կանոնների` շենքը պայթեցնելու իրավունք ունեն միայն սապերները: Սակայն Հարթլփուլի վարչակազմը որոշել է, որ տվյալ դեպքում կարելի է բացառություն անել` նման հնարավորություն ընձեռելով քաղաքի բնակչին: 

Մի քանի օր անց Ջեյմի Բրաունը շինարարների, ինչպես նաեւ ճարտարապետության մասնագետների ղեկավարության ներքո սեղմել է դետոնատորը եւ քանդել 1960 թվականի կառույցը: