14 մարդ զոհվել է, առնվազն 40-ը վիրավորվել են Բաղդադում հուլիսի 31-ին որոտացած երկու պայթյունների հետեւանքով:
Առաջին պայթյունը որոտացել է մայրաքաղաքի Քարրադա թաղամասում` հատուկ հսկվող «Կանաչ գոտու» մերձակայքում: Ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս 18-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է AP-ն` վկայակոչելով ոստիկանությունն ու բժշկական ծառայությունները:
Առաջին պայթյունից հինգ րոպե անց անձնագրային բաժիններից մեկի մոտ մեկ այլ մեքենա պայթել: Զոհվել է 8, վիրավորվել 22 մարդ: Պայթյունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:



























