Գլենդելում 50-ամյա հայ է ձերբակալվել ` դեռահասի հետ կռվի պատճառով, ում մեքենան բախվել է ծառին, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Արմեն Ուռուտյանը կալանքի տակ է վերցվել զենքի կիրառմամբ 17-ամյա երիտասարդի վրա հարձակվելու կասկածանքով: Դեռահասը եւս ձերբակալվել է`ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Ենթադրվում է, որ Ուռուտյանը հարվածել է երիտասարդի դեմքին, եւ նա ընկել է: Ըստ ականատեսների` Ուռուտյանը մի քանի անգամ նրան ոտքով է հարվածել: Դեռահասը սակայն հրաժարվել է հաղորդել միջադեպի մանրամասները` հայտարելով, թե ինքը «գործ տվող չէ»:
Թե ինչու է Ուռուտյանը ծեծի ենթարկել դեռահասին, չի հաղորդվում: Ինքը` Ուռուտյանը պնդում է, որ փորձել է պաշտպանվել:


























