Նեվադա շտատի բնակիչ Թոնի Էսպինոսան իր հողամասում մոտ մեկ մետր երկարությամբ հայկական տեսակի վարունգ է աճեցրել։ Las Vegas Review-Journal-ը տեղեկացնում է, որ Լաս Վեգասից ոչ հեռու Նելլիս ավիաբազայի հարեվանությամբ ապրող Էսպինոսան ամեն տարի ինչ-որ նոր բույս է փորձում աճեցնել։ 4 տարի առաջ նա փորձել է այլ կուլտորաների հետ միասին աճեցնել հայկական տեսակի վարունգ։ Առաջին երեք տարին գոհացրել է ամերիկացի գյուղատնտեսին, սակայն այս տարի նրան ապշեցրել է 91 սմ երկարությամբ եւ 35 սմ լայնությամբ հայկական ահռելի վարունգը։ «Ես առանձնապես ոչինչ չեմ արել։ Պարզապես հողի վերին շերտ եմ ավելացրել եւ ինչպես հարկն է ջրել եմ»,- Las Vegas Review-Journal-ին ասել է Էսպինոսան։

Մասնագետներն արդեն անդրադարձել են այս դեպքին՝ նշելով, որ հայկական վարունգների համար նման չափերը բացառություն չեն, սակայն այդ դեպքում դրանք այլեւս սննդի մեջ օգտագործելու համար պիտանի չեն։

Տեղեկացնենք, որ հայկական տեսակի վարունգները օձանման դդումի տարատեսակ է։ Երիտասարդ պտուղները օգտագործվում են կերակրի մեջ։ Այն ունի դդումի հոտ, եւ միջինը կշռում է 1 կգ։