Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը նախագահ Սահակաշվիլիին եւ քաղաքական գործիչ, գործարար Իվանիշվիլիին կոչ է արել Աֆղանստանից դուրս բերել վրացական խաղաղապահ ուժերը եւ վերջ դնել արյունահեղությանը։ «Գրուզիա օնլայնը» տեղեկացնում է, որ այս մասին հուլիսի 31-ին կայացած ասուլիսում հայտարարել է կուսակցության գաղափարախոսության քարտուղար Կախա Ձագանիան։

Ընդդիմադիր կուսակցության անդամը հիշեցրել է, որ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրս բերման հարցը նախատեսվում էր հանրաքվեի դնել, սակայն այն դուրս է բերվել օրակարգից «մեծամասնության»՝ Իվանիշվիլիի եւ Սահակաշվիլիի կողմից։ «Հենց այդ պատճառով էլ զինծառայող Պանցելույան ՆԱՏՕ-ի՝ կրիմինալ օլիգարխի եւ կրիմինալ նախագահի նկրտումների զոհ դարձավ»,- ասել է Ձագանիան։

«Եթե ԱՄՆ հետ համագործակցությունը մեզ այդքան ձեռնտու է, ապա ինչո՞ւ այս անձինք չեն ուղարկում իրենց որդիներին սպանդանոց»,- հարց է բարձրացրել է Ձագանիան։