Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը եւ 24-ամյա Ջեյմս Հոլմսը, որը ամերիկյան Ավրորա քաղաքում կրակել էր հանդիսատեսին, Facebook-ում գրանցված չեն եղել: Այդ հանգամանքին ուշադրություն է դարձրել գերմանացի հոգեբան Քրիստոֆ Մելլերը:
Տվյալ փաստի հիման վրա փորձագետը մոլագարների անձի վերաբերյալ տեսություն է ստեղծում:
Ըստ Մելլերի` Facebook-ում հաշիվ չունենալը կարող է առաջին նշանը լինել, որը թույլ է տալիս ենթադրելու մարդու բնավորությունը: Ապագայում, հնարավոր է, նման դիտարկումները կօգնեն հայտնաբերել հնարավոր հանցագործներին` նախքան հանցագործություն կատարելը:
Պետք է նշել, որ մինչ այժմ առավել հաճախ այն հոգեբույժների տեսակետներն էին շրջանառվում, որոնք առաջարկում էին մոլագարներին փնտրել սոցիալական ցանցերի ներսում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես նաեւ նրանց, որոնք նախազգուշացնում էին, որ համացանցով տարվողների մոտ ավելանում է անկառավարելի արարքների հավանականությունը, գրում է NEWSru.com-ը:




























